Հիմնական
Առավելություններ
Հատուկ առաջարկ
IDGold
Օգտվիր IDgold առայությունների փաթեթից՝ նախատեսված ոսկու գրավադրմամբ վարկերի վարկառուների համար։ Փաթեթը ներառում է շահավետ պայմաններ վարկի համար, Պրեմիում դասի դեբետային քարտ 50% զեղչով, Rocket Line թվային սահմանաչափ և բանկային հաշիվ արտոնյալ պայմաններով։
Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից
Առարկայազուրկ մետաղական հաշիվները նախատեսված են անկանխիկ ոսկու հաշվառման համար և չեն ենթադրում ոսկու կանխիկ մուտքագրում և ելքագրում:
Առարկայազուրկ մետաղական հաշվով հնարավոր է կատարել հաշվի համալրում՝ Բանկից անկանխիկ ոսկի գնելու և այն մետաղական հաշվին մուտքագրելու միջոցով, Հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվից ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով, ինչպես նաև հաշվի ելքագրում՝ մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին Բանկին վաճառելու միջոցով կամ Հաճախորդի կամ այլ անձի Բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվին ոսկու անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով:
Մետաղական հաշիվները ոսկու համար կարող են բացվել միայն 999.9 հարգի ոսկով:
Առարկայազուրկ մետաղական հաշիվ հնարավոր է բացել ինչպես ֆիզիկական անձանց համար, այնպես էլ իրավաբանական անձ/ԱՁ հաճախորդների համար