Ավելին
Բանկային հաշիվներ

Բանկային հաշիվներ

Քո ընթացիկ հաշիվը առօրյա բանկային գործարքների համար

Հիմնական

Հիմնական
Սակագներ
Փաստաթղթեր
Հարց-պատասխան
Բանկային հաշիվներ

Բանկային հաշիվներ

Բացիր քո ընթացիկ բանկային հաշիվը բազմատեսակ գործարքների համար։ Հաշիվը բացիր առցանց եղանակով՝ IDBanking.am հարթակով կամ Idram&IDBank հավելվածով, և ստացիր այն անվճար։ Բանկի մասնաճյուղերում հաշվի բացումը նույնպես անվճար է։ Առցանց տարբերակով կարող ես նաև անվճար ակնթարթային փոխանցումներ կատարել քո ընթացիկ հաշվից IDBank-ի այլ հաշիվների։
Ինչպե՞ս դառնալ IDBank-ի հաճախորդ օտարերկրյա անձնագրով

Առավելություններ

Անվճար բացում
Առցանց դիմելու դեպքում
Անվճար փոխանցումներ
IDBank-ի հաշիվների միջև առցանց եղանակով
Արժույթի ընտրություն
Հաշիվը հասանելի է ՀՀ դրամով և արտարժույթով

Հատուկ առաջարկ

Idram Rocket Visa քարտ

Անկանխիկը շահավետ է Idram Rocket Visa-ով։ Ստացիր 0․5-1% cashback քարտով անկանխիկ վճարումներ կատարելիս։ Քարտը տրամադրվում է անվճար՝ առանց տարեկան սպասարկման վճարի։ Idram&IDBank հավելվածից և IDBanking.am հարթակից պատվիրելու դեպքում քարտն առաքվում է անվճար։

Բանկային հաշիվներ - Հատուկ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Սակագնային արխիվ

11․11․24-24․12․24թ․ գործող սակագներ
3.10 MB
20․02․24-10․11․24թ․ գործող սակագներ
3.17 MB
Կանխիկ մուտքագրման/ելքագրման սակագներ-գործում է 26․04․23թ․-ից
83.70 KB
Կանխիկ մուտքագրման/ելքագրման սակագների արխիվ
135.83 KB
Կանխիկ մուտքագրման սակագների արխիվ
49.96 KB
Կանխիկ ելքագրման սակագների արխիվ
51.91 KB
26.04.23-19.02.24թ․ գործող սակագներ
3.13 MB
05․08․22-31․08․23թ․ գործող բանկային հաշիվների բացման և սպասարկման կանոններ
273.10 KB
01.06.22-ից գործող սակագներ
3.00 MB
15.04.22 -ից գործող սակագներ
3.03 MB
04.03.22 -ից գործող սակագներ
3.67 MB
20.05.22-01.06.22 գործող սակագներ
357.12 KB
23.12.21-ից գործող սակագներ
3.41 MB
06.09.21-ից գործող սակագներ
315.25 KB
01.12.20-ից գործող սակագներ
3.36 MB
05․08.20 -ից գործող սակագներ
1.68 MB
18.05.20-ից գործող սակագներ
1.64 MB
13.04.20-ից գործող սակագներ
1.02 MB
17.03.20 -ից գործող սակագներ
2.03 MB
18.02.20-ից գործող սակագներ
988.77 KB
12.02.20 -ից գործող սակագներ
1.49 MB
11.03.19 -ից գործող սակագներ
1.98 MB
Ռեզիդենտ ֆիզ․ անձանց համար պահանջվող փաստաթղթեր
126.52 KB
Հարցաթերթիկ ոչ ռեզիդենտ ֆիզ․ անձանց համար
112.93 KB
Հարցաթերթիկի նմուշ ոչ ռեզիդենտ ֆիզ․ անձանց համար
315.07 KB
Օգտակար տեղեկատվություն
169.94 KB
Ինչպե՞ս դառնալ IDBank-ի հաճախորդ օտարերկրյա անձնագրով
218.27 KB
CRS-ը (Common Reporting Standard-Միասնական հաշվետվողական ստանդարտ) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից մշակված հաշվետվողականության, պատշաճ ստուգման և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման միասնական ստանդարտ է, որը նախատեսված է տարբեր երկրների հարկային մարմինների միջև ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու համար։ Այն ներդրված է մի շարք երկրներում՝ որպես համաձայնություն՝ միջազգային հարկային տեղեկությունների փոխանակման համար։
CRS (Common Reporting Standard) միասնական տեղեկատվության փոխանակման համաշխարհային ստանդարտ է, որը ստեղծվել է  համաշխարհային մակարդակով հարկերից խուսափելու ռիսկերը նվազեցնելու նպատակով։ CRS-ի շրջանակում բանկերը ՀՀ հարկային մարմնի միջոցով պարտավոր են փոխանցել տվյալներ օտարերկրյա պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների մասին այն երկրների հարկային մարմիններին, որոնք միացել են CRS համակարգին։
Այս պահին ավելի քան 120 երկիր միացած է CRS-ին։ Դրանք ներառում են՝
1)    գրեթե ամբողջ Եվրոպան (ԵՄ բոլոր երկրները),
2)    շատ Ասիական երկրներ (օրինակ՝ Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա),
3)    Աֆրիկայի մի շարք երկրներ (օրինակ՝ Հարավային Աֆրիկա),
4)    Ամերիկա մայրցամաքի որոշ երկրներ (օրինակ՝ Կանադա, Բրազիլիա),
Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) CRS-ին չի միացել և Օտարերկրյա հաշիվների հարկման համապատասխանության ակտով (FATCA) ունի ԱՄՆ հարկատուների համար սահմանված առանձին կարգավորում։
Հայաստանը, համակարգին միացել է վերջերս, և տվյալների փոխանակումը առաջին անգամ կատարվելու է 2025 թվականին՝ 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածի համար։
Այնուամենայնիվ CRS մասնակից երկրների թիվը անընդհատ ավելանում է, և վերջնական ցանկը կարելի է տեսնել OECD-ի պաշտոնական կայքում՝ https://web-archive.oecd.org/tax/automatic-exchange/crs-implementation-and-assistance/crs-by-jurisdiction/index.htm
Հաշվետու անձ է համարվում՝
1)    Ֆիզիկական անձը/անհատ ձեռնարկատերը, որը համարվում է CRS անդամ որևէ երկրի հարկային ռեզիդենտ,
2)    Իրավաբանական անձը (այսուհետ՝ Կազմակերպություն), որը կամ որի վերահսկող անձը համարվում է CRS անդամ որևէ երկրի հարկային ռեզիդենտ։
ՀՀ հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն այսուհետ Բանկը պարտավոր է ՀՀ հարկային մարմին ներկայացնել օտարերկրյա պետության (տարածքի) հարկային ռեզիդենտ համարվող հաշվետերերի ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն։ Դա նշանակում է, որ եթե Դուք Բանկի հաճախորդ եք և միաժամանակ հանդիսանում եք օտարերկրյա պետության (տարածքի) հարկային ռեզիդենտ, ապա Ձեր տվյալները Բանկը պարտավոր է տրամադրել ՀՀ հարկային մարմին։
ՀՀ հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն այսուհետ Բանկը պարտավոր է ՀՀ հարկային մարմին ներկայացնել օտարերկրյա պետության (տարածքի) հարկային ռեզիդենտ համարվող հաշվետերերի ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն։ Դա նշանակում է, որ եթե Կազմակերպությունը Բանկի հաճախորդ է և միաժամանակ հանդիսանում է օտարերկրյա պետության (տարածքի) հարկային ռեզիդենտ (կամ Պասիվ ոչ ֆինանսական Կազմակերպության վերահսկող անձն է հանդիսանում օտարերկրյա պետության (տարածքի) հարկային ռեզիդենտ),  ապա Կազմակերպության տվյալները Բանկը պարտավոր է տրամադրել ՀՀ հարկային մարմին։
Պասիվ են համարվում ոչ ֆինանսական այն կազմակերպությունները, որոնց նախորդ օրացուցային տարվա կամ այլ հաշվետու ժամանակաշրջանի համախառն եկամտի 50%-ից ավելին պասիվ եկամուտներ են (օրինակ՝ շահաբաժին, տոկոս, ռոյալթի, վարձակալական վճար, ակտիվների արժեքի հավելաճ, անուիտետային վճարներ և նմանատիպ այլ եկամուտներ)։
Ֆիզիկական անձինք, որոնք վերահսկողություն են իրականացնում Կազմակերպության նկատմամբ: Մասնավորապես․
Ֆիզիկական անձ, ով ուղղակի կամ անուղղակի տիրապետում է հաճախորդի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին, կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն հաճախորդի կանոնադրական կապիտալում, կամ հաճախորդի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով, իսկ նշված պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձի բացակայության դեպքում՝ հաճախորդի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ.
Ֆիզիկական անձի/Կազմակերպության վերահսկող անձի օտարերկրյա հարկային ռեզիդենտության չափանիշները կարող են տարբերվել երկրից կախված։ Որպես ուղենիշային օրինակ կարող են կիրառվել հետևյալ հիմնական չափանիշները․

Ֆիզիկական անձանց դեպքում
1)    CRS անդամ երկրում փոստային կամ փաստացի բնակության հասցեի առկայություն,
2)    Կենսական շահերի կենտրոն (աշխատավայր, ընտանիք, գույք)՝ CRS անդամ երկրում
3)    CRS անդամ երկրում հարկային գրանցման կամ հարկային համարի (TIN) առկայություն,

Կազմակերպության դեպքում
1)    Կազմակերպության գրանցման կամ փաստացի գործունեության հասցեն գտնվում է CRS անդամ երկրում
Հարկային ռեզիդենտության որոշումը տարբեր երկրներում կարող է ունենալ որոշակի տարբերություններ, սակայն Հաճախորդն ինքնուրույն է հայտարարում իր հարկային ռեզիդենտության կարգավիճակը։
Հարկային մարմին է փոխանցվում օտարերկրյա պետության (տարածքի) հարկային ռեզիդենտ հաշվետեր հանդիսացող յուրաքանչյուր հաշվետու անձի

1)    նույնականացման տվյալները,
2)    հաշվեհամարների և հաշվեհամարներով իրականացվող որոշ գործառնությունների վերաբերյալ տվյալները։

Բանկը տրամադրելու է տեղեկատվություն այն հաշվետու հաճախորդների վերաբերյալ, ովքեր ունեն․

 

1)     2024թ․-ի հունվարի 1-ից հետո նոր բացված հաշիվ՝ անկախ մնացորդից,

 

2)    Գործող հաշիվներ, երբ առկա է․

  • 250,000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք ՀՀ դրամը/արտարժույթը գերազանցող մնացորդ՝ 2023թ․-ի տարվա սկզբի կամ վերջին օրվա դրությամբ կամ
  • հաշիվների մուտքերի հանրագումարը գերազանցում է 250,000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք ՀՀ դրամը/արտարժույթը կամ
  • հաշիվների ելքերի հանրագումարը գերազանցում է 250,000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք ՀՀ դրամը/արտարժույթը

Համաձայն ՀՀ հարկային օրենսդրության՝ Բանկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել Հաճախորդի ֆինանսական հաշիվների վերաբերյալ, եթե դրանք համապատասխանում են CRS ստանդարտի չափանիշներին։ Եթե հաշիվ բացելիս պահանջվող տեղեկատվությունը Հաճախորդի կողմից չի տրամադրվում, ապա Բանկը իրավունք ունի մերժել հաշվի բացումը, իսկ գործող հաշիվների դեպքում տեղեկատվության տրամադրման մերժումը կարող է հանգեցնել Բանկի կողմից հաշվի սպասարկման սահմանափակմանը/դադարեցմանը։

Այն դեպքում, եթե Հաճախորդը հրաժարվում է Բանկին տրամադրել սահմանված համաձայնությունը Բանկի կողմից համաձայնություն տալու պահանջ ներկայացնելու պահից 10-օրյա ժամկետում,  Բանկը կարող է մերժել նոր ֆինանսական հաշիվների բացումը և սահմանափակել/դադարեցնել նախկինում բացված ֆինանսական հաշիվներով գործարքների իրականացումը։
Ինքնահայտարարագիրը (self-certification) փաստաթուղթ է, որի միջոցով հաճախորդը հայտարարում է իր հարկային ռեզիդենտությունը։ Այս փաստաթուղթը պետք է ներկայացնի Հաճախորդը՝ իր հարկային ռեզիդենտության կարգավիճակը սահմանելու համար։ Ինքնահայտարարագիրն առնվազն պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝

1)    Հաճախորդի նույնականացման տվյալներ,
2)    Հարկային ռեզիդենտության երկիրը կամ երկրները (եթե անձը ունի երկակի հարկային ռեզիդենտություն),
3)    Հարկային նույնացման համարը (TIN) այն երկրում/երկրներում, որտեղ հաճախորդը հաշվառված է որպես հարկային ռեզիդենտ։
Հաշվին առկա միջոցների վերադարձելիությունը մինչև 16 մլն ՀՀ դրամ և 7 մլն դրամին համարժեք արտարժույթի չափով երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Ընթացիկ հաշիվը բացվում է անժամկետ։ Ընդ որում՝ հաշիվ հնարավոր է բացել IDBanking համակարգի, Idram&IDBank բջջային հավելվածի և Բանկի մասնաճյուղերի միջոցով։
Բանկը բացում և սպասարկում է ընթացիկ հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով, ՌԴ ռուբլով, բրիտանական ֆունտով, ճապոնական իենով, շվեյցարական ֆրանկով, վրացական լարիով, ԱՄԷ դիրհամով, չինական յուանով, բելառուսական ռուբլիով։
Ընթացիկ հաշիվ կարող են բացել ինչպես ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ անձինք։
© 2025 All rights reserved by IDBank
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Էջը թարմացվել է 02.05.2025 06:53
Կայքի նախագծումը և պատրաստումը՝ Новый сайт