ԿՍՊ ծրագիր
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»
Նախորդ ամսվա ընթացքում «Մի դրամի ուժի» հավաքագրած 5․237․825 ՀՀ դրամն ուղղվեց «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնին, որի նպատակն է ապահովել պատերազմի մասնակից անձանց և նրանց ընտանիքների անդամների հոգեկան և սոցիալական վերականգնումն ու բարելավումը։
4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին
«Մի դրամի ուժի» հունվար ամսվա հավաքված գումարը՝ 4․632․795 դրամն ուղղվեց ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ոչ ֆորմալ տեխնոլոգիական կրթական ծրագրի ԴիջիԿոդ 2025 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին, որն է՛լ ավելի է պատանիների շրջանում խթանելու ֆինթեք ուղղությամբ նախագծեր ստեղծելու գաղափարը։
4․676․836 դրամ՝ Հերոսների վերականգնողական քաղաքին
IDBank-ի և Իդրամի համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոս ամսվա ընթացքում հավաքված ողջ գումարը՝ 4․676․836 դրամ, փոխանցվեց «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական կենտրոնին։ Ծրագրի ավարտին ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ շահառուի անունը։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակվող ողջ գումարն ուղղվելու է «4090» հիմնադրամին։
Մի դրամի ուժը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին
IDBank-ի և Իդրամի «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն ամփոփեց հերթական ծրագիրը և 8․057․944 ՀՀ դրամ փոխանցվեց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին, որը կազմակերպում է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաների բուժումն արտերկրում։
IDBank-ն ու ԵՊՀ-ն ամփոփեցին Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթը
Հոկտեմբերի 20-ին Երևանի Պետական Համալսարանի նիստերի հանդիսավոր դահլիճում ամփոփվեց IDBank-ի և ԵՊՀ-ի կողմից սահմանված կրթաթոշակի մրցույթը։ Կրթաթոշակը սահմանվել էր ԵՊՀ լավագույն ուսանող, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի անվամբ։
«Մի դրամի ուժն» ամփոփում է հերթական ծրագիրն ու հայտարարում հաջորդ շահառուի անունը
IDBank-ն ու Իդրամը, ամփոփելով «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը, 6․962․504 ՀՀ դրամ են փոխանցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։
«Մի դրամի ուժը»՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին
«Մի դրամի ուժն» ամփոփեց հերթական ծրագիրը: