Հիմնական
Առավելություններ
IDBank-ի հիփոթեքային վարկերը ոչ միայն շահավետ են, այլև ունեն առավելություններ
Համեմատել այլ վարկի հետ
Ձեռքբերում․ Բանկի սեփական միջոցներով
Rocket Line՝ մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով
Վարկային գիծ՝ հիփոթեքային վարկի մինչև 5%-ի չափով
Ձեռքբերում․ Ազգային հիփոթեքային ընկերություն
Ձեռքբերում՝ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» ծրագրով
Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսվում է 13%-ից
Մարեք մինչև 240 ամսում
0.25%-ով ցածր տոկոսադրույք՝ IDsalary փաթեթին միանալու դեպքում
Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսվում է 7.4%-ից
IDsalary փաթեթին միանալու դեպքում 0.25%-ով ցածր տոկոսադրույք
Հաստատուն տոկոսադրույք ամբողջ ժամանակահատվածի համար
Հատուկ առաջարկ
IDsalary
Աշխատավարձային անհատական փաթեթներից օգտվելու դեպքում հիփոթեքային վարկի տոկոսադրույքը նվազում է 0,25%-ով։ IDsalary փաթեթով դուք ինքներդ եք որոշում՝ որտեղից ստանալ աշխատավարձը։
Լողացող տոկոսադրույքը հաշվարկվում է ԱԲՀՏ-ի հիման վրա։ ԱԲՀՏ-ն Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող բանկային համակարգում «մեկ տարուց ավելի» ժամկետով ներգրավված ավանդների միջին կշռված տոկոսադրույքն է: ԱԲՀՏ-ն Բանկի կողմից սահմանվում է/վերանայվում է/ տարեկան երկու անգամ՝ մայիս և նոյեմբեր ամիսներին։ Յուրաքանչյուր վարկի գծով լողացող տոկոսադրույքը կարող է բարձրանալ կամ նվազել առավելագույնը ԱՄՆ դոլարի դեպքում ՝ երկու տոկոսային կետով, իսկ ՀՀ դրամի դեպքում` չորս տոկոսային կետով։
IDBank-ը վարկային պայմանագիրը կնքելու պահից որպես վարկ տրամադրված գումարը 100%-ով սառեցնում է։ Շենքը չկառուցելու դեպքում գումարը կառուցապատողին չի փոխանցվում, և սառեցված գումարով կատարվում է վարկի մարում՝ հաճախորդի ցանկությամբ։
Rocket Line-ի և վարկային գծի հաստատումը Բանկի պատրաստակամությունն է Ձեզ տրամադրել նշված գումարը։ Վարկի/Rocket line-ի չօգտագործելու դեպքում Դուք որևէ պարտավորություն չեք ունենում Բանկի առջև, իսկ Rocket line-ը չի արտացոլվում նաև ԱՔՌԱ վարկային բյուրոյում։ Դրանով տրվում է բնակարանի վերանորոգմանն ուղղված, ինչպես նաև այլ առօրյա ծախսերը հոգալու հնարավորություն։ Չօգտագործելու դեպքում որևէ տոկոսադրույք չի կիրառվում։
Փաթեթում առկա ծառայությունները և արտոնությունները տրամադրվում են հիփոթեքային վարկերի ամբողջ ժամանկահատվածի համար և սակագինը նախատեսված է հենց փաթեթի սպասարկման համար։
Այո, առանց կանխավճար հնարավոր է բնակարան ձեռք բերել լրացուցիչ գրավի առկայության պարագայում։
Վարկի վաղաժամկետ մարման տույժը կիրառելի է այն դեպքում, երբ վաղաժամկետ մարման պահին մարվում է տվյալ տարվա ընթացքում գրաֆիկով նախատեսված ընդհանուր մայր գումարից ավել մայր գումար։ 1-ին տարվա համար գործում է 0,6%, 2-րդ տարվա համար՝ 0,4%, իսկ 3-րդ տարվա համար՝ 0,2% վարկի վաղաժամկետ մարման տույժ։
Հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ դրամով
Վարկի նվազագույն գումարը 5,000,000 ՀՀ դրամ է, առավելագույն գումարը ՝ 125,000,000 ՀՀ դրամ։ Rocket Line` մինչև 10 000 000 ՀՀ դրամ։ Ինչպես նաև, մինչև 50% վարկ-գրավ հարաբերակցության դեպքում եկամուտների վերլուծություն չի կատարվում, և վարկի առավելագույն գումարը այդ դեպքում պետք է կազմի 50 մլն․ դրամ
Հիփոթեքային վարկի մարման առավելագույն ժամկետը 240 ամիս է
Տարեկան անվանական լողացող տոկոսադրույք՝ 37-ից մինչև 240 ամիսների համար կամ 6-ից մինչև 240 ամիսների համար ԱԲՀՏ+ [2.95%-5.2%], տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 12.98%- 16.74%
Վարկառուն և համավարկառուն պետք է լինեն 21 տարին լրացած ֆիզիկական անձինք, որոնց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը
Վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում `
- վարկային պայմանագրի գործողության 1-ին տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.6%,
- վարկային պայմանագրի գործողության 2-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.4%,
- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.2%,
- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա ավարտից հետո վաղաժամկետ մարված գումարի նկատմամբ տույժ չի գանձվում։
Վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում այն գումարի հանդեպ, որը չի գերազանցում վաղաժամկետ մարման պահին հաջորդող 12 ամիսների համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարների հանրագումարը
- վարկային պայմանագրի գործողության 1-ին տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.6%,
- վարկային պայմանագրի գործողության 2-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.4%,
- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա համար՝ վաղաժամկետ մարված գումարի 0.2%,
- վարկային պայմանագրի գործողության 3-րդ տարվա ավարտից հետո վաղաժամկետ մարված գումարի նկատմամբ տույժ չի գանձվում։
Վաղաժամկետ մարման տույժ չի գանձվում այն գումարի հանդեպ, որը չի գերազանցում վաղաժամկետ մարման պահին հաջորդող 12 ամիսների համար մարման ժամանակացույցով նախատեսված վարկի մայր գումարների հանրագումարը
Հաճախորդի գործող տոկոսադրույքից նվազեցված մինչև -1 տոկոսային կետով, սակայն նվազագույնը 12.95%
Հիփոթեքային վարկի համար հայտ կարելի է ներկայացնել Բանկի բոլոր մասնաճյուղերում, idbank.am կայքի և կոնտակտային կենտրոնի միջոցով։
Դիմել հիմա
Սկսած 12․25%-ից
Մինչև 240 ամիս մարման ժամկետ