Հիմնական
Առավելություններ
Մինչև 60 ամիս մարման ժամկետ
Համեմատել այլ վարկի հետ
Վարկային գծեր
Օգտագործեք գումարն առանց տոսոկների մինչև հաջորդ ամսվա 15-ը
Վարկի տրամադրման համար որևէ միջնորդավճար չի սահմանվում
Rocket Line
Rocket վարկ/վարկային գիծ
Արդեն հաստատված սահմանաչափով վարկը ստանում եք վայրկենական
Բազմաթիվ առևտրային կետերում գործում է Rocket Line 0%՝ առանց տոկոսադրույքի։
Սահմանաչափը ստանալու կամ ավելացնելու համար դիմում եք առանց Բանկ այցելելու։
Կարիք չկա որևէ փաստաթուղթ ներկայացնելու կամ պայմանագիր կնքելու
Վարկի տրամադրման համար որևէ միջնորդավճար չի սահմանվում։
Տոկոսադրույքը հաշվարկվում է միայն օգտագործված սահմանաչափի օգտագործած օրերի համար։
Վարկի հաստատումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում
Վարկը տրամադրվում է առանց միջնորդավճարի
Սահմանաչափը ստանալու համար դիմում եք առցանց՝ առանց Բանկ այցելելու և առանց թղթաբանության
Կարիք չկա որևէ փաստաթուղթ ներկայացնելու
Հատուկ առաջարկ
Rocket Line և Rocket Line 0%
Օգտվիր մինչև 10 մլն դրամի չափով Rocket Line թվային ապառիկից Idram&IDBank հավելվածի կամ IDBanking.am հարթակի միջոցով։ Ստացիր հիմա, վճարիր մինչև 60 ամիս ժամկետում։ Ավելին, հարյուրավոր առևտրային կետերում գործում է Rocket Line 0% տարբերակը, որը թույլ է տալիս գնված ապրանքի համար վճարել հետո՝ առանց որևէ տոկոսադրույքի, անվանական և փաստացի 0%-ով։
Այս վարկատեսակի դեպքում չկա որևէ հստակ ուղղություն, թե ինչի վրա պետք է ծախսել գումարը։ Վարկային միջոցներով կարելի է կատարել ցանկացած գործարք, այդ թվում՝ Idram&IDBank հավելվածով վճարումները։
Եթե մեկ ամսվա ընթացքում վարկային գծի սահմաններում անկանխիկ օգտագործված գումարները (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների, ներբանկային և միջբանկային փոխանցումները ՀՀ տարածքում և սեփական հաշիվների միջև) ամբողջությամբ մարվի մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը, ապա օգտագործված գումարների վրա տոկոս չի հաշվարկվում: Վարկային գծի և տոկոսագումարների ամենամսյա մարումը կատարվում է հետևյալ կերպ՝ քարտային հաշվին անհրաժեշտ է իրականացնել ամենամսյա պարտադիր մուտք նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ օգտագործված գումարների առնվազն 5 տոկոսի և կուտակված տոկոսագումարների հանրագումարը, իսկ վարկային գծի ամբողջական մարումը անհրաժեշտ է իրականացնել ժամկետի վերջում։
Արտոնյալ ժամանակահատվածում օգտագործված գումարն ամբողջությամբ չմարելու դեպքում օգտագործված գումարների վրա օգտագործման առաջին իսկ օրվանից հաշվարկվում է տոկոս: Տոկոսագումարը ենթակա է մարման առնվազն ամիսը մեկ անգամ:
Արտոնյալ ժամանակահատվածում օգտագործված գումարն ամբողջությամբ չմարելու դեպքում օգտագործված գումարների վրա օգտագործման առաջին իսկ օրվանից հաշվարկվում է տոկոս: Տոկոսագումարը ենթակա է մարման առնվազն ամիսը մեկ անգամ:
Վարկը/վարկային գիծը հաստատվում է՝ հաշվի առնելով հաճախորդի վարկունակության, վարկարժանության և վարկային բեռի գործոնները։
Նույնիսկ եթե Դուք գործող վարկ ունեք, միշտ կարող եք նոր վարկի համար դիմել, քանի որ վարկի վերջնական հաստատումը կախված է տարբեր գործոններից։ Գործող վարկի առկայությունը բացասական գործոն չի հանդիսանում։
Այո, վարկ հնարավոր է ստանալ առցանց տարբերակով՝ առանց Բանկ այցելելու։ Անհրաժեշտ է Idram&IDBank հավելվածի "Բանկինգ" բաժնից կամ IDBanking.am առցանց հարթակի միջոցով դիմել վարկի/վարկային գծի համար՝ համաձայնություն տալով վարկի/վարկային գծի պայմաններին և ԱՔՌԱ հարցման համար։
Վարկը վաղաժամկետ մարել հնարավոր է ցանկացած ժամանակ՝ առանց լրացուցիչ միջնորդավճարներ վճարելու
Այո, վարկային գիծը հնարավոր է մարել առցանց՝ առանց Բանկ այցելելու՝ Idram&IDBank հավելվածի կամ IDBanking.am առցանց հարթակի միջոցով։
Այո, վարկը/վարկային գիծը հնարավոր է մարել առցանց՝ առանց բանկ այցելելու՝ Idram&IDBank հավելվածի կամ IDBanking.am առցանց հարթակի միջոցով։
Այո, առանց բանկ այցելելու՝ Idram&IDBank հավելվածի կամ IDBanking.am առցանց հարթակի միջոցով, ամենամսյա հերթական վճարումը կատարելիս պարտադիր վճարման ենթակա գումարը գերազանցող մասն ավտոմատ կերպով ուղղվում է մայր գումարի մարմանը՝ այդ մասին լրացուցիչ հաղորդագրության տեսքով տեղեկացնելով։
Վարկային գծի միջոցները կանխիկ օգտագործելու դեպքում արտոնյալ ժամանակահատված չի նախատեսվում։ Արտոնյալ ժամանակահատված նախատեսվում է միայն անկանխիկ (բացառությամբ քարտից քարտ փոխանցումների, ներբանկային և միջբանկային փոխանցումները ՀՀ տարածքում և սեփական հաշիվների միջև) օգտագործելու դեպքում 15-45 օր։
Դիմել հիմա
Մինչև 45 օր արտոնյալ ժամկետ