Հիմնական
Առավելություններ
Համեմատել այլ քարտի հետ
Visa Digital
Քարտը տրամադրվում և սպասարկվում է անվճար
Քարտը ստանում ես 2 աշխատանքային օրվա ընթացքում
Visa քարտերն ընդունվում են գործնականորեն ողջ աշխարհում
Idram Rocket Visa
Հատուկ առաջարկ
Rocket Line և Rocket Line 0%
Օգտվիր մինչև 10 մլն դրամի չափով Rocket Line թվային ապառիկից Idram&IDBank հավելվածի կամ IDBanking.am հարթակի միջոցով։ Ստացիր հիմա, վճարիր մինչև 60 ամիս ժամկետում։ Ավելին, հարյուրավոր առևտրային կետերում գործում է Rocket Line 0% տարբերակը, որը թույլ է տալիս գնված ապրանքի համար վճարել հետո՝ առանց որևէ տոկոսադրույքի, անվանական և փաստացի 0%-ով։
Սակագնային արխիվ
Visa Digital վիրտուալ քարտը թողարկվում է ՀՀ դրամ, եվրո, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի արժույթներով։ Յուրաքանչյուր արժույթով կարելի է ձեռք բերել միայն մեկ քարտ։
Քարտով կարող են իրականացվել միայն առցանց գործարքներ, որոնք չեն պահանջում քարտի ֆիզիկական առկայություն։
Վիրտուալ քարտերը թողարկվում են առցանց և իրենց գործառույթով համարժեք են պլաստիկ քարտերին, սակայն կոչված են էլ ավելի հարմարավետ դարձնել քարտապանների անկանխիկ վճարումների փորձը։ Դրանք կարող են օգտագործվել դրամական փոխանցումների, համացանցում առցանց վճարումների համար, ինչպես նաև Իդրամի գործընկեր հանդիսացող վաճառակետերում սմարթֆոնի միջոցով QR/NFC անհպում վճարումներ կատարելիս՝ որպես ֆինանսական միջոցների աղբյուր:
Visa Digital քարտը չունի կից քարտերի թողարկման հնարավորություն։
Քարտային հաշվի դրական մնացորդի վրա եկամուտ չի հաշվարկվում։
Քանի որ կանխիկացում կարող է կատարվել միայն մասնաճյուղերում, այդ իսկ պատճառով կանխիկացման օրական սահմանաչափ և քանակ առկա չէ։