Հիմնական
Առավելություններ
Համեմատել այլ քարտի հետ
Transfer
Քարտը տրամադրվում և սպասարկվում է անվճար
IDBank-ի բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկացումը անվճար է
Գումարը փոխանցվում է քարտին առանց բանկ այցելելու՝ հեռախոսազանգի միջոցով
Պատվիրիր քարտը՝ պարզապես լրացնելով առցանց հայտը
Հոգատար
Քարտը տրամադրվում և սպասարկվում է անվճար
IDBank-ի բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկացումը անվճար է
Հատուկ առաջարկ
Rocket Line և Rocket Line 0%
Օգտվիր մինչև 10 մլն դրամի չափով Rocket Line թվային ապառիկից Idram&IDBank հավելվածի կամ IDBanking.am հարթակի միջոցով։ Ստացիր հիմա, վճարիր մինչև 60 ամիս ժամկետում։ Ավելին, հարյուրավոր առևտրային կետերում գործում է Rocket Line 0% տարբերակը, որը թույլ է տալիս գնված ապրանքի համար վճարել հետո՝ առանց որևէ տոկոսադրույքի, անվանական և փաստացի 0%-ով։
Սակագնային արխիվ
IDBank-ի քարտերի ելքային և մուտքային գործարքների մասին կարելի է ծանուցվել երկու եղանակով՝
- անվճար PUSH-ծանուցմամբ անմիջապես Idram&IDBank հավելվածով
- վճարովի SMS հաղորդագրությամբ
SMS-ի արժեքը 15 ՀՀ դրամ է։ Հավելվածի ներսում կարելի է ինքնուրույն որոշել գործարքների այն նվազագույն սահմանաչափը, որոնց դեպքում ծանուցումներ կուղարկվեն։
- անվճար PUSH-ծանուցմամբ անմիջապես Idram&IDBank հավելվածով
- վճարովի SMS հաղորդագրությամբ
SMS-ի արժեքը 15 ՀՀ դրամ է։ Հավելվածի ներսում կարելի է ինքնուրույն որոշել գործարքների այն նվազագույն սահմանաչափը, որոնց դեպքում ծանուցումներ կուղարկվեն։
Այո, IDBank-ի պաշտոնական կայքի միջոցով կարող եք պատվիրել Ձեր նախընտրած քարտը:
Այո, վճարային քարտերից օգտվելն անվտանգ է, քանի որ միջազգային ստանդարտներին համապատասխան՝ մշակված և ներդրված են անվտանգության բոլոր համակարգերը։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ հաճախորդը ևս պահպանի անվտանգության կանոնները։ Քարտի PIN-կոդը, ինչպես նաև CVV/CVC կոդը պետք է պահել գաղտնի, իսկ անվտանգության կանոնների խախտման կամ դրա կասկածի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել Բանկ։
Transfer քարտն արտերկրից փոխանցումներ ստանալու համար նախատեսված շահավետ գործիք է։ Քարտային հաշիվը բացվում է լիովին անվճար։ Չկան նաև տարեկան սպասարկման վճարներ։ Քարտով կարող եք կատարել անկանխիկ գործարքներ առանց միջնորդավճարների, չեն սահմանվում նաև միջնորդավճարներ IDBank-ի բանկոմատներից կանխիկացման համար։ Քարտի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:
Քարտը հանդիսանում է ArCa վճարային համակարգի քարտ և տրամադրվում է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի արժույթներով և 2 տարի գործողության ժամկետով։
Քարտի փոխարինման, վերաթողարկման համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ IDBank-ի մոտակա մասնաճյուղ և լրացնել քարտի փոխարինման/վերաթողարկման դիմում։ Քարտի վերաթողարկման համար անհրաժեշտ է դիմել քարտի կորստի, գողության, քարտի տվյալները երրորդ անձանց հասանելի դառնալու, կասկածելի որևէ գործարքի պարագայում դեպքում։
Քարտային հաշվի համալրումը կատարվում է արագ դրամական փոխանցումների միջոցով։ Այլ եղանակով քարտի համալրում չի նախատեսվում
Քարտը նախատեսված է նրանց համար, ովքեր հաճախ արտերկրից ստանում են դրամական փոխանցումներ։ Ընդ որում՝ Բանկի արագ դրամական փոխանցումների համակարգերով գումարը ստացվում է հաշված րոպեների ընթացքում։