Հիմնական
Առավելությունները
Պարզապես լրացրե՛ք կոնտակտային անձի տվյալները հետևյալ հղումով։ Հայտը ստանալուց Ձեզ հետ կապ կհաստատի անհատական մենեջերը, կպատասխանի Ձեր բոլոր հարցերին և ընթացք կտա հայտին։ Կարող եք նաև այցելել Բանկի մոտակա մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմում-հայտը։
POS-տերմինալի տեղադրման ստանդարտ գործընթացը տևում է սովորաբար մինչև 5 (հինգ) աշխատանքային օր։ Կա նաև շտապ տեղադրման հնարավորություն։
Բանկը տրամադրում է POS-տերմինալի օգտագործման ուղեցույց, ինչպես նաև ապահովում է POS-տերմինալի տեղադրումից հետո ուսուցում՝ ծանոթացնելով շահագործման բոլոր կանոններին: Բանկը նաև տրամադրում է քարտերի սպասարկման ձեռնարկ-ուղեցույց և POS-տերմինալի կողմից սպասարկվող քարտերի լոգոտիպերը:
POS-տերմինալները միացվում են շարժական կապի միջոցով, որի ծախսերը իրականացնում է Բանկը, կամ առևտրի կետի տարածքում աշխատող Wi-Fi կապի միջոցով:
Քարտերով կատարված գործարքների անդորրագրերի (սլիփ) պատճեններն անհրաժեշտ է պահպանել գործարքի կատարման օրվանից սկսած 3 (երեք) տարվա ընթացքում:
Հաճախորդներին վճարման տարբերակի ազատ ընտրություն առաջարկելու հնարավորություն
Վաճառքի ծավալի ավելացման հնարավորություն