Էսքրոու հաշիվներ
Առքուվաճառքի գործարքներդ ավելի ապահով դարձրու՝ օգտվելով IDBank-ի էսքրոու հաշիվներից։ Էսքրոու հաշվին մուտքագրվում է ապրանքի, ծառայության, շարժական կամ անշարժ գույքի ձեռքբերման համար նշված գումարը կամ նշված գումարի մի մասը՝ որպես գործարքի կատարման երաշխիք։ Միջնորդավճարը կազմում է 0.2%՝ 20.000-500.000 ՀՀ դրամ միջակայքում։
Էսքրոուի շնորհիվ գործարքն ավելի ապահով է դառնում և՛ գնորդի, և՛ վաճառողի համար։